Posted in Աշխատանքային նախագծեր

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Տեխնոլոգիա֊ Մայրիկատոնին ընդառաջ կպատրաստենք գիպսե ծաղիկներ,
  • Այլընտրանքային նկարչություն֊կիրականացնենք մատիկանկարչություն,
  • Երգեր՝ Ախ գարուն է, գարուն, Արևների շարքը, Կարկաչա,
  • Աղայանական շարք՝
  • «Ծիտիկ», « Խխունջ», «Լուսին», «Կատուն»
  • ՃվիկներՃիվու, ճիվու, ճնճղիկ…, Ծափիկ-ծափիկ
  • Ազգային խաղիկներ`Թզուկներ և հսկաներ, Զիլինա

Մարտ ամսվա օրացույց

  • Մարտի 1-ապրիլի 8` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 26` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես
  • Մարտի  25` Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.
  • Մարտի 31՝ Սուրբ Հարության տոն
  • Մարտ-ապրիլ «Կրթական պարտեզ». բակերի գարնային խնամքի նախագծեր

Ամսվա ընթացիկ նախագծեր

  • «Ձոն մայրիկին» նախագիծ
  •  
  • Աղայան+Ռոդարի

Սեմինարներ

Ընթացիկ գործունեություններ

01.03֊07.03

  •  Մայրիկատոնին ընդառաջ կպատրաստենք գիպսե ծաղիկներ
  • Կստեղծենք ֆոտոզոնա, կլուսանկարենք սաներին
  • Մարզախաղեր Քոլեջի բակում
  • Կխաղանք «Զիլինա» խաղը

11.03֊15.03

  • Խոհանոցային գործունեության ընթացքում կպատրաստենք համեղ թխվածքաբլիթներ
  • Կստեղծենք մեր այլընտրանքային թաղարները
  • Կպատրաստվենք ծառատունկի, սաները և ծնողները կտնկեն իրենց անվանական ծառը
  • Քոլեջի բակում սաների հետ կնկարենք գունավոր գուաշներով
  • Սերմնացան

18.03֊22.03

  • Թաթիկանկարչություն֊կնկարենք կտավների վրա և կնվիրենք մայրիկներին
  • Ռոդարիական խաղեր Քոլեջի բակում
  • Բակում կխաղանք «Թզուկներ և հսկաներ» խաղը

25.03֊29.03

  • Ածիկացան֊նախապատրաստվում են Զատիկին
  • Ռոդարիական խաղ֊ձուփչոցի
  • Զատկածառ
  • Ձուներկոցի
  • Ազգային զատկախաղեր

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն