Posted in Աշխատանքային նախագծեր

Ապրիլ ամսվա նախագիծ

Նախակրթարանի օրացույց

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, օդափոխում խմբասենյակը:  Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։

  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն
  • 12:30Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30- Հետճաշիկ:
  • 16:00— 16:45— Զբոսանք մաքուր օդում, ազատ գործունեություն, տուն ճանապարհում

Ապրիլ ամսվա օրացույց

Ապրիլ ամսվա սեմինարներ

  • Ապրիլի-3, 7, 10, 14, 17, 21, 24, 28-ի պարապմունքներ.  պարուսուցում, երգուսուցում   (Լաերտ Գրիգորյան, Մարինե Ոսկանյան)
  • Ապրիլի 6. 13, 20, 27-ի պարապմունքներ. հեծանվավարություն (….)

03.04֊07.04

Այս տարի Զատիկը նշվում է ամսի 9֊ին։ Հետևաբար զատիկին նախորդող յուրաքանչյուր շաբաթ ունի իրեն բնորոշ օրն ու խորհուրդը` ըստ առաքելական եկեղեցու

  • Երկուշաբթի`Ջրաղացպանի օր: «Խնոցի-հարոցի» խաղը։ Քոլեջի ներքին բակում խաղում ենք ազգային խաղ՝ Հարի՛, հարի՛, խնոցի՛,
    Մեջդ բարի, խնոցի՛,
    Ունկըդ բարակ, խնոցի՛,
    Մեջըդ կարագ, խնոցի՛։
  • Երեքշաբթի`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն
  • Չորեքշաբթի​ չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք,_Չիք-չիք, մոծակը չիք…Կարելի է խաղալ հարցուպատասխանովՄի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, հիվանդությունը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:
  • Հինգշաբթի: Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
  • Ուրբաթ: Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում
  • Տեխնոլոգիական աշխատանք թելերի օգնությամբ
  • Խոհանոցը սաների ամենահամեղ վայրն է, պատրաստելու ենք համեղ թխվածքաբլիթներ
  • Քոլեջի ներքին բակում միասնական նշում ենք ծառզարդարի ծեսը

10.04֊14.04

  • Տեխնոլոգիական աշխատանք թելերի օգնությամբ
  • Խոհանոցը սաների ամենահամեղ վայրն է, պատրաստելու ենք համեղ թխվածքաբլիթներ
  • Խաղում ենք հավես ձվախաղեր
  • Բլբլան ռադիո֊սաները բլբլում են զատկի մասին, ինչ գիտեն, ինչ են անում…..
  • Ռոդարիական հավես խաղերի շարք Քոլեջ պարտեզի ներքին բակում 

17.04֊21.04

  • Շարունակում ենք Ռոդարի+ Աղայան շարքը
  • Կպատրաստենք ինքնաշեն խաղեր
  • Քոլեջ պարտեզի բակում կկատարեն այլընտրանքային նկարչություն
  • Կմարզվենք, կխաղանք մարզախաղեր

24.04֊ 28.04

  • Ազգային, բակային խաղերի հավես շարք
  • Կպատրաստենք ինքնաշեն ծեփամածիկ
  • Կաշխատենք կավով

Ամսվա երգերը`

Բարի լույսի զանգեր զարկին,

Զնգզնգալեն անուշ-անուշ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին:
Ճղճղալեն անուշ-անուշ:

Ախ գարուն է, գարուն է

Օր պար, ճոր պար

Կարկաչա

Կռունկներ

Զատկական ասիկներ՝

  • Դռան առաջ հերկեցինք, Զատկի ձվեր ներկեցինք, Դրկցին ողջույն տվեցինք:
  • Լուսնյակն անուշ, հովն անուշ, Հում կաթի պաղ սերն անուշ:
  • Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
    Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
    Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

  1. Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  2. Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
  3. Կարմիր ձուն Զատկին կսազե:
  4. Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  5. Զատիկը առանց ձվի չի լինի:
  6. Զատկից հետո կարմիր հավկիթ:
  7. Զակտե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչի հատիկ է՜:
  8. Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ՝ զարմանաս:

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն